Խուզարկություն Անդրեյ Երմակի բնակարանում. Ինչ է կատարվում
Խուզարկություն՝ Անդրեյ Երմակի բնակարանում
28 НОЯБ. 2025 08:21
Խուզարկություն՝ Անդրեյ Երմակի բնակարանում

Խուզարկություն՝ Անդրեյ Երմակի բնակարանում

28 НОЯБ. 2025 08:21
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը պաշտոնապես հաստատել է, որ իր բնակարանում իրավապահները խուզարկություն են իրականացնում։ Ըստ պաշտոնյայի՝ դատավարական գործողություններն իրականացնում են Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն (NABU) և Հակակոռուպցիոն մասնագիտացված դատախազությունը (SAP)։
Երմակը վստահեցրել է, որ քննիչների աշխատանքի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել, և նրանց տրամադրվել է բնակարանի լիարժեք հասանելիություն։
«Տեղում աշխատում են իմ փաստաբանները, որոնք փոխգործակցում են իրավապահների հետ։ Իմ կողմից ցուցաբերվում է լիակատար աջակցություն»,- գրել է նա։
Իրադարձությունների ֆոնին ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել Գերագույն ռադայի պատգամավոր Գոնչարենկոն։
Վերջինիս պնդմամբ՝ Ազգային հակակոռուպցիոն բյուրոն պատրաստվում է մեղադրանք առաջադրել Անդրեյ Երմակին։
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарии