«Շողակաթ»-ի դեմ օրինագիծը պետք է հետ կանչել
Зарегистрироваться
Зарегистрироваться
Ժուռնալիստների միությունը պահանջում է հետ կանչել «Շողակաթ»-ի դեմ օրինագիծը
21 ОКТ. 2025 15:02
Ժուռնալիստների միությունը պահանջում է հետ կանչել «Շողակաթ»-ի դեմ օրինագիծը

Ժուռնալիստների միությունը պահանջում է հետ կանչել «Շողակաթ»-ի դեմ օրինագիծը

21 ОКТ. 2025 15:02
Հայաստանի Ժուռնալիստների միության համոզմամբ, «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը գործող իշխանության կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ վարվող պայքարի տրամաբանական շարունակությունն է։ Այդ մասին ասված է միության հայտարարության մեջ։
««Շողակաթ» հեռուստաընկերության դեմ ուղղված այս քայլը դատապարտելի է, որովհետև եկեղեցու հետ օրգանապես կապված հեռուստաընկերությունը պահպանել է իր քաղաքական զսպվածությունը: Հանրային հեռարձակողների կազմից դուրս թողնելով «Շողակաթ» հեռուստաընկերությանը` իշխանությունը լուծում է ոչ միայն եկեղեցուն ևս մեկ հարված հասցնելու խնդիր, այլ փորձում է սահմանափակել եզակի հեռուստաընկերության սփռումը, որը հետևողականորեն զբաղված է հոգևոր, ազգային արժեքների պահպանմամբ ու պրոֆեսիոնալ մատուցմամբ»,- ասված է Ժուռնալիստների միության հայտարարության մեջ:
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарииЗарегистрироваться