Հունգարիան կփոխարինի ռուսական նավթի մինչև 80%-ը
7 НОЯБ. 2025 15:20

Հունգարիան կփոխարինի ռուսական նավթի մինչև 80%-ը
7 НОЯБ. 2025 15:20
Հունգարիան պատրաստակամություն է հայտնել փոխարինելու ռուսական նավթի ներկրման մինչև 80%-ը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ նշելով, որ այս շրջադարձային հայտարարությունը հնչում է վարչապետ Վիկտոր Օրբանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպասվող հանդիպման նախաշեմին։
Հունգարական MOL նավթային ընկերությունը, որը նախկինում պնդում էր, թե առանց ռուսական «Դրուժբա» խողովակաշարի երկիրը չի կարող գոյատևել, այժմ ընդունում է, որ խորվաթական Adria խողովակաշարը կարող է այլընտրանք դառնալ՝ չնայած տեխնիկական և լոգիստիկ ռիսկերին։
Այս ֆոնին Բուդապեշտը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ ստորագրել ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր։ Գործարքի շրջանակում Հունգարիան պատմության մեջ առաջին անգամ ամերիկյան միջուկային վառելիք կգնի «Պակշ» ատոմակայանի համար։
Теги
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарииЗарегистрироваться