ՀՀ սեփականության իրավունքը վերականգնվել է Երևանում մի շարք օբյեկտների նկատմամբ
17 НОЯБ. 2025 14:36

ՀՀ սեփականության իրավունքը վերականգնվել է Երևանում մի շարք օբյեկտների նկատմամբ
17 НОЯБ. 2025 14:36
Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Ղափանցյան 59 հասցեում գտնվող՝ շուրջ 2.8 հա մակերեսով հողատարածքի, 35.2 քմ մակերեսով հյուրանոցի, 10.9 քմ մակերեսով պահակատան, 41.2 քմ մակերესով գրասենյակի, 182.8 քմ մակերեսով արհեստանոցի, 14.7 քմ և 198.9 քմ մակերեսով պահեստների, ինչպես նաև Ղափանցյան 59/11 հասցեում գտնվող՝ 0.0376 հա հողամասի նկատմամբ:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ #հատիկառհատիկ հեշթեգի ներքո: Գույքերի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 4 միլիոն 286 հազար ԱՄՆ դոլարին համարժեք՝ 1 միլիարդ 639 միլիոն 650 հազար դրամ է:
Теги
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарии