Հայտարարագրում․ կառավարությունում քննարկել են ընթացքը
30 АВГ. 2025 12:07

Հայտարարագրում․ կառավարությունում քննարկել են ընթացքը
30 АВГ. 2025 12:07
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման ընթացքը: Ներկայացվել են հայտարարագրման ընթացքի վերաբերյալ ցուցանիշները և տեմպերը բարելավելու ուղղությամբ առաջիկա անելիքները: Մտքեր են փոխանակվել եկամուտների հայտարարագրման գործընթացն առավել մատչելի դարձնելու քայլերի շուրջ:
Այդ համատեքստում կարևորվել է թվայնացման գործընթացի ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացումը, նույնականացման քարտերի տրամադրման գործընթացում մեկնարկած բարելավումների շարունակականության ապահովումը, իրազեկման աշխատանքների հետևողական իրականացումը և ինքնաշխատ լրացման կատարելագործումը:
Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ համակարգի լավարկման համար անհրաժեշտ լուծումներ և մեխանիզմներ գտնելու նպատակով:
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарииЗарегистрироваться