Հայաստանի հանդեպ զբոսաշրջային հետաքրքրությունն աճել է 30%-ով․ ովքե՞ր են գալիս
26 НОЯБ. 2025 08:12

Հայաստանի հանդեպ զբոսաշրջային հետաքրքրությունն աճել է 30%-ով․ ովքե՞ր են գալիս
26 НОЯБ. 2025 08:12
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքերը միջազգային զբոսաշրջային քարտեզի վրա։ «Yandex Ads Business Connect» առաջին բիզնես համաժողովի շրջանակում ընկերության փորձագետները ներկայացրել են ուշագրավ տվյալներ, ըստ որոնց՝ 2025թ․ երրորդ եռամսյակում արտասահմանյան օգտատերերի կողմից դեպի Հայաստան ուղևորությունների նկատմամբ հետաքրքրությունն աճել է 30%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեր երկիրը ԱՊՀ բնակիչների համար նախընտրելի զբոսաշրջային ուղղությունների ցանկում զբաղեցնում է պատվավոր հինգերորդ հորիզոնականը։ Դեպի Հայաստան կատարվող որոնումների ճնշող մեծամասնությունը՝ 77%-ը, բաժին է ընկնում Ռուսաստանի լսարանին, իսկ ընդհանուր առմամբ՝ յուրաքանչյուր հինգերորդ հարցումը գալիս է ԱՊՀ երկրներից։
ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի խոսքով՝ Հայաստանը ռուսաստանցի ճանապարհորդների համար ամենագրավիչ ուղղություններից մեկն է՝ շնորհիվ հյուրընկալության, հարուստ մշակույթի և տարածքային մոտիկության։ «Պատահական չէ, որ երկիր ժամանողների թվում Ռուսաստանից զբոսաշրջիկները առաջին տեղում են: Երկրի զբոսաշրջային ոլորտը դինամիկ զարգանում է՝ ճանապարհորդներին բացելով վառ և բազմազան տպավորությունների ավելի ու ավելի մեծ հնարավորություններ», - նշել է նա։
Վերլուծությունը բացահայտել է նաև զբոսաշրջիկի դիմանկարը։ Հայաստանով առավել շատ հետաքրքրված են կանայք (66%), քան տղամարդիկ (34%)։ Տարիքային առումով ամենաակտիվ խումբը 25-ից 44 տարեկաններն են, մոտ 50%-ը։ Ուշագրավ է նաև ֆինանսական պատկերը. պոտենցիալ զբոսաշրջիկների 58%-ը միջին և միջինից բարձր եկամուտ ունեցողներն են, իսկ 36%-ը՝ բարձր եկամուտ ունեցողները։
«Յանդեքս Որոնում» համակարգում հարցումների գրեթե կեսը վերաբերում է դեպի Հայաստան տոմսերին։ Երկրորդ տեղում կեցության տարբերակներն են, որոնց նկատմամբ հետաքրքրությունն աճել է 49%-ով։ Թեև պահանջարկի մեծ մասը (86%) բաժին է ընկնում ավանդական հյուրանոցներին, ռեկորդային՝ եռակի աճ է գրանցվել պարկ-հյուրանոցների մասով։ Աճել է նաև բնակարանների (+40%) և առողջարանների (+29%) նկատմամբ պահանջարկը։
Ծառայությունների ոլորտում ամենաարագ աճող հարցումներն են՝ մեքենաների վարձույթ (+66%), էքսկուրսիաներ (+59%) և տուրեր (+29%): Հատկանշական է, որ երրորդ եռամսյակում օգտատերերը ամենից հաճախ (44%) հետաքրքրվել են լեռնադահուկային հանգստավայրերով։ Մեծ թափ են հավաքում նաև գինու տուրերը (+64%), ավտոբուսային (+36%) և մասնավոր տուրերը (+32%):
Համաժողովի ընթացքում ոլորտի փորձագետները քննարկել են նաև Հայաստանում բրենդների զարգացման արդյունավետ ռազմավարությունները և մարքեթինգային առաջխաղացման նոր հնարավորությունները։
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарии