Հայաստանը վավերացրեց ԱՄԿ 190-րդ կոնվենցիան
Зарегистрироваться
Зарегистрироваться
Հայաստանը վավերացրեց ԱՄԿ 190-րդ «Բռնության և ոտնձգության մասին» կոնվենցիան
12 СЕНТ. 2025 14:47
Հայաստանը վավերացրեց ԱՄԿ 190-րդ «Բռնության և ոտնձգության մասին» կոնվենցիան

Հայաստանը վավերացրեց ԱՄԿ 190-րդ «Բռնության և ոտնձգության մասին» կոնվենցիան

12 СЕНТ. 2025 14:47
Ազգային ժողովը 94 կողմ ձայնով վավերացրել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) 190-րդ «Բռնության և ոտնձգության մասին» կոնվենցիան։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ «Կոնվենցիայի դրույթները վերաբերում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածին․ ըստ այդմ, նախատեսվում է կանխարգելել և բացառել աշխատանքում բռնությունն ու ոտնձգությունը՝ ընդգրկելով թե՛ աշխատողներին, թե՛ աշակերտներին, կամավորներին, աշխատանք փնտրողներին ու նույնիսկ աշխատանքը դադարեցրած անձանց։
Այն միտված է նպաստելու գենդերային հավասարության ապահովմանը, կանանց տնտեսական ակտիվացմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը։ ․․․Նշենք, որ Հայաստանի օրենսդրությունում արդեն իսկ ամրագրված են հարկադիր աշխատանքի, խտրականության, բռնության և սեռական ոտնձգության արգելքները, սակայն կոնվենցիայի վավերացման գործընթացը ենթադրում է լրացուցիչ բարեփոխումներ»,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ։
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарииЗарегистрироваться