Հայ-թուրք նախարարները քննարկել են Կարս-Գյումրի երկաթուղին
Հայ և թուրք նախարարները Ստամբուլում քննարկել են Կարս-Գյումրի երկաթուղին
29 НОЯБ. 2025 13:03
Հայ և թուրք նախարարները Ստամբուլում քննարկել են Կարս-Գյումրի երկաթուղին

Հայ և թուրք նախարարները Ստամբուլում քննարկել են Կարս-Գյումրի երկաթուղին

29 НОЯБ. 2025 13:03
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլիի հետ։ այդ մասին հայտնում է Պապոյանը: «Երկուստեք կարևորեցինք Հայաստան-Թուրքիա կանոնավոր շփումները և վերահաստատեցինք երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։
Իր հերթին Թուրքիայի նախարարը բարձր գնահատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցելությունը Թուրքիա՝ ընդգծելով դրա դրական ազդեցությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համար։
Քննարկեցինք Կարս–Գյումրի երկաթուղային հաղորդակցության վերաբացման հնարավորությունները, TRIP ծրագրի միջոցով առաջացող տնտեսական, լոգիստիկ և առևտրային նոր հնարավորությունները երկու երկրների համար։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել շուկաների դիվերսիֆիկացման, լոգիստիկ նոր ուղիների ձևավորման, փոխադարձ տնտեսական հետաքրքրությունների ընդլայնման հնարավորություններին։
Քննարկվել են նաև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր, մասնավորապես՝ գյուղապահովագրության, կարկտահարության և կենդանիների հիվանդությունների դեմ համատեղ պայքարի վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցել է նաև BSEC-ում ՀՀ-ի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը»,- նշել է Պապոյանը:
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарии