Задержанным в Гюмри предъявлены обвинения в беспорядках
22 ОКТ. 2025 10:10

Задержанным в Гюмри предъявлены обвинения в беспорядках
22 ОКТ. 2025 10:10
Գյումրից ձերբակալված 33 քաղաքացիներից մի մասին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 327–րդ և 486–րդ հոդվածների հատկանիշներով՝ այն է արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը և զանգվածային անկարգությունների մասնակցելը։
Մյուսներին առաջիկա ժամերի ընթացքում մեղադրանք կառաջադրվի նույն հոդվածներով։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ձերբակալվածներից 4-ի պաշտպանությունը ստանձնած փաստաբան Հայկ Հարությունյանը՝ հաստատելով, որ արդեն մեղադրանք է առաջադրվել նաև էր Գյումրիի քաղաքապետարանի մոտից ձերբակալված անչափահաս տղային։
Փաստաբանը հավանական է համարել, որ առաջիկա ժամերի ընթացքում քննիչը բոլոր ձերբակալվածներին կալանավորելու միջնորդություններ կներկայացնի։
Теги
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарииЗарегистрироваться