Зарегистрироваться
Зарегистрироваться
Կյանքից հեռացել է ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը
24 ИЮН. 2025 07:26
Կյանքից հեռացել է ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը

Կյանքից հեռացել է ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը

24 ИЮН. 2025 07:26
88 տարեկանում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը։ Դերասանը տևական ժամանակ հիվանդության պատճառով բեմ չէր բարձրանում։
1958թ․ ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ Դերասանական ճանապարհը սկսել է թատրոնում, որի անդավաճան զինվորն էր տարիներ շարունակ։ Լավագույն անձնավորումներից են՝ Սարոն («Անուշ», ըստ Հովհաննես Թումանյանի), Պյոտրը (Մաքսիմ Գորկու «Քաղքենիներ»), Տիգրան Մեծը (Պերճ Զեյթունցյանի «Աստվածների կանչը) և այլն։
Կինոյում նկարահանվել է 1964 թ.-ից։ Դերերից են՝ Մարսելինը («Սգավոր ձյունը»), Արմենը («Կյանքի լավագույն կեսը»), Գայը («Մեռիր ձիու վրա»)։
Նրա մարմնավորած կերպարներին բնորոշ են հոգեբանական խնդիրների պարզ, համոզիչ լուծումները։
Գուժ Մանուկյանը շարունակել է բեմում և էկրաններին մնալ ՀՀ անկախությունից հետո ևս։ Իսկ վերջին տարիներին նկարահանվել է նաև հեռուստասերիալում։
Արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների։ 1980թ․ ստացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչումը, 1981թ․՝ ՀԽՍՀ Պետական մրցանակ, 1998թ․՝ Մովսես Խորենացու մեդալ։
Теги
Связанные статьи

Поддержите независимое, прозрачное и основанное на фактах вещание.

ReOpen — это ваше пространство, чтобы читать, смотреть, учиться, обсуждать и свободно выражать свое мнение. С вашей поддержкой он остается беспристрастным и принадлежит каждому.

Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарииЗарегистрироваться
Մահացել է ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը | ReOpen