Գերմանիան գաղտնի պլան է մշակել ՌԴ-ի հետ պատերազմի համար
27 НОЯБ. 2025 11:00

Գերմանիան գաղտնի պլան է մշակել ՌԴ-ի հետ պատերազմի համար
27 НОЯБ. 2025 11:00
Գերմանական ռազմաքաղաքական ղեկավարությունը մշակել է գործողությունների հույժ գաղտնի և ծավալուն ծրագիր, որը նախատեսված է Ռուսաստանի հետ հնարավոր ուղիղ ռազմական բախման դեպքի համար։ Այս մասին աղմկահարույց մանրամասներ է հրապարակել ամերիկյան The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Խոսքը 1200 էջից բաղկացած ռազմավարական փաստաթղթի մասին է, որն իրենից ներկայացնում է մանրակրկիտ ուղեցույց։ Փաստաթղթի առանցքում ՆԱՏՕ-ի զորքերի տեղաշարժի կազմակերպումն է։ Ըստ պլանի՝ ռազմական գործողությունների մեկնարկի դեպքում նախատեսվում է դաշինքի շուրջ 800,000 զինվորականների՝ ներառյալ գերմանական, ամերիկյան և այլ դաշնակից ուժերի անհապաղ տեղափոխումը դեպի արևելք՝ անմիջապես ռազմաճակատի գիծ։
Գաղտնի փաստաթղթում հատուկ ուշադրություն է դարձված աշխարհագրական գործոնին։ Քանի որ Ալպյան լեռները բնական պատնեշ են հանդիսանում հարավում, ՆԱՏՕ-ի զորքերը ստիպված են լինելու հատել Գերմանիայի տարածքը՝ անկախ նրանից, թե կոնկրետ որ հատվածում կսկսվի Ռուսաստանի հետ բախումը։ Այս հանգամանքը Գերմանիան դարձնում է առանցքային տարանցիկ գոտի։
Հենց այդ պատճառով օպերատիվ պլանում մեծ տեղ է հատկացված լոգիստիկային։ Մասնագետները քարտեզագրել և նշել են բոլոր այն նավահանգիստները, գետերը, երկաթուղային գծերն ու ավտոմայրուղիները, որոնք ծառայելու են զորքերի տեղաշարժի համար։ Ավելին, մանրամասն նկարագրված են ճանապարհին զորքերի մատակարարման և պաշտպանության մեխանիզմները։
Փորձագետների գնահատմամբ՝ այս պլանը հանդիսանում է պատերազմին «համընդհանուր» մոտեցման ամենավառ դրսևորումը։ Դրա հիմնական առանձնահատկությունն այն է, որ ջնջվում են քաղաքացիական և ռազմական ոլորտների միջև սահմանները։ Սա որոշակիորեն հիշեցնում է «Սառը պատերազմի» տրամաբանությունը։
Գերմանացի պաշտոնյաների կանխատեսումներով՝ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի վրա հարձակվելու պատրաստակամություն կարող է ունենալ մինչև 2029 թվականը։ Սակայն իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ վտանգն ավելի մոտ է։ Եվրոպայում արձանագրված լրտեսական միջադեպերի շարքը, դիվերսիոն գործողությունները և օդային տարածքի խախտումները, որոնք արևմտյան հատուկ ծառայությունները վերագրում են Մոսկվային, վկայում են, որ Կրեմլը հնարավոր է նախապատրաստվում է գրոհի ավելի վաղ։
Վերլուծաբաններն ուշադրություն են հրավիրում ևս մեկ կարևոր հանգամանքի վրա։ Միացյալ Նահանգները ձգտում է հասնել հրադադարի Ուկրաինայում, սակայն ռազմավարական տեսանկյունից դա կարող է երկսայրի լինել։ Մասնագետները կարծում են, որ Ուկրաինայում հնարավոր զինադադարը Ռուսաստանին կտա ժամանակ և կազատի ռեսուրսներ, ինչը Մոսկվային թույլ կտա ավելի հանգիստ և հիմնավոր նախապատրաստվել Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեմ գործողությունների։
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарии