Հայկական ինքնաթիռների մուտքը ԵՄ արգելվա՞ծ է
Տեխնիկակա՞ն, թե՞ քաղաքական. ինչո՞ւ է արգելվում հայկական ինքնաթիռների մուտքը ԵՄ
2 ДЕК. 2025 06:43
Տեխնիկակա՞ն, թե՞ քաղաքական. ինչո՞ւ է արգելվում հայկական ինքնաթիռների մուտքը ԵՄ

Տեխնիկակա՞ն, թե՞ քաղաքական. ինչո՞ւ է արգելվում հայկական ինքնաթիռների մուտքը ԵՄ

2 ДЕК. 2025 06:43
Հայաստանում գրանցված օդանավերի համար Եվրոպական միության օդային տարածք մուտք գործելու արգելքը պայմանավորված է բացառապես տեխնիկական խնդիրներով և զերծ է որևէ քաղաքական ենթատեքստից։ Այս մասին Բրյուսելում հայ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Եվրահանձնաժողովի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան հստակեցրել է, որ այս հարցը գտնվում է Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության (EASA) ուղիղ իրավասության ներքո։ Գործակալության կողմից իրականացված մասնագիտական գնահատման արդյունքներով վեր են հանվել կոնկրետ խնդիրներ և անելիքներ, որոնք հայկական կողմը պարտավոր է կյանքի կոչել։ Թեև եվրոպական կառույցները մշտական կապ են պահպանում ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ, սակայն, ըստ Կոսի, սահմանափակումները կմնան ուժի մեջ և վերջնական որոշում չի կայացվի այնքան ժամանակ, քանի դեռ սահմանված բոլոր պահանջները լիարժեք չեն կատարվել։
«Կրկնում եմ՝ սա տեխնիկական գործընթաց է, որը որևէ կերպ կապված չէ երկրի հետ քաղաքական հարաբերությունների որակի հետ։ Մեր միակ նպատակն է՝ վստահ լինել, որ անվտանգության տեսանկյունից ամեն ինչ կարգին է»,- ընդգծել է եվրահանձնակատարը։
Իրավիճակը շտկելու և գործընթացն արագացնելու նպատակով Եվրամիությունն առաջարկել է գործարկել աջակցության հատուկ ձևաչափ՝ «Twinning» գործընթացի շրջանակներում, որն ամբողջությամբ կստանա եվրոպական ֆինանսավորում։ Սա հատուկ գործիքակազմ է, որի միջոցով ԵՄ անդամ պետությունների՝ ոլորտում մեծ փորձառություն ունեցող մասնագետները ուղղակիորեն կաջակցեն Հայաստանի կառավարությանը՝ ավիացիոն անվտանգության չափանիշները բարելավելու գործում։
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарии