Էստոնիան փակել է արևելյան օդային տարածքը՝ ռուսական սպառնալիքների պատճառով
13 СЕНТ. 2025 11:55

Էստոնիան փակել է արևելյան օդային տարածքը՝ ռուսական սպառնալիքների պատճառով
13 СЕНТ. 2025 11:55
Էստոնիան, Լիտվայի, Լատվիայի և Լեհաստանի օրինակով, փակել է երկրի արևելյան օդային տարածքը։ Այս մասին հայտնում է Էստոնիայի Պաշտպանության նախարարությունը:
«Թռիչքների սահմանափակման գոտին ակտիվ կլինի առաջիկա շաբաթներին՝ ժամը 20:00-ից մինչև 07:00: Սահմանափակումը գործում է մինչև 6000 մետր բարձրության վրա: Տարածքը ընդգրկում է օդային տարածքը Պեդասսաարե գծից՝ Վիռտսյարվ լճի արևելյան ափից մինչև Էստոնիայի արևելյան սահմանը: Նշված ժամանակահատվածում գոտում սահմանափակվում են կանոնավոր ուղևորափոխադրումների թռիչքները, փոքր ավիացիայի թռիչքները և սիրողական անօդաչու սարքերի արձակումը: Տարտուի Յուլենուրմե օդանավակայանի տարածքում սովորական թռիչքային գործունեությունը կրկին թույլատրվում է սեպտեմբերի 12-ի առավոտյան ժամը 7-ից»,- ասված է նախարարության հայտարարությունում:
Նշվում է նաև, որ «Էստոնիայի համար անմիջական և ուղղակի ռազմական սպառնալիք բացակայում է», սակայն տարածաշրջանում «աճել է օդային միջադեպերի հաճախականությունը, որոնք պայմանավորված են Ռուսաստանի ռազմական գործողություններով Ուկրաինայի դեմ»:
Սեպտեմբերի 9-ին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է Բելառուսի հետ սահմանը սեպտեմբերի 12-ից ամբողջությամբ փակելու մասին՝ պատճառաբանելով «Ռուսաստանի և Բելառուսի կողմից սադրանքների աճող թիվը» և «Արևմուտք-2025» համատեղ զորավարժությունները, որոնք անցկացվում են սեպտեմբերի 12-16-ը:
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарииЗарегистрироваться