Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է նորման
Зарегистрироваться
Зарегистрироваться
Երևանի որոշ հատվածներում փոշու պարունակությունը գերազանցել է նորման
25 ОКТ. 2025 07:38
Երևանի որոշ հատվածներում փոշու պարունակությունը գերազանցել է նորման

Երևանի որոշ հատվածներում փոշու պարունակությունը գերազանցել է նորման

25 ОКТ. 2025 07:38
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը՝ հոկտեմբերի 15-21-ը ընկած ժամանակահատվածի համար։
Ըստ աղբյուրի, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
  • Կենտրոնում՝ հոկտեմբերի 16-ին և 21-ին,
  • Արաբկիրում՝ հոկտեմբերի 20-ին,
  • Նոր Նորքում՝ հոկտեմբերի 16-ին և 18-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
  • Նոր Նորքում՝ հոկտեմբերի 17-ին,
  • Արաբկիրում՝ հոկտեմբերի 15-19-ը և 21-ին,
  • Շենգավիթում` հոկտեմբերի 15-17-ը,
  • Կենտրոնում՝ չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарииЗарегистрироваться