The Economist․ ՌԴ-ն ռեսուրս ունի պատերազմել մինչև 2027-ը՝ առանց նոր զորահավաքի
18 НОЯБ. 2025 12:35

The Economist․ ՌԴ-ն ռեսուրս ունի պատերազմել մինչև 2027-ը՝ առանց նոր զորահավաքի
18 НОЯБ. 2025 12:35
Ռուսաստանը բավարար ռեսուրսներ ունի Ուկրաինային զսպելու և պատերազմական գործողությունները շարունակելու առնվազն մինչև 2026 թվականի ավարտը՝ հիմնվելով բացառապես կամավորագրման վրա։ Այսպիսի գնահատական է հայտնում The Economist պարբերականը՝ հղում անելով Ուկրաինայի ռազմական հետախուզությունում իր աղբյուրին։
Ըստ ուկրաինական հետախուզության՝ այս տարվա զորահավաքի արշավը ընթանում է ըստ պլանի, և ակնկալվում է, որ կհասնի 403,000 զինվորի նշաձողին, ինչը մի փոքր ավելի քիչ է, քան 2024 թվականի 420,000-ը։ «Որոշ մարզեր պլանը չեն կատարի, մյուսները՝ կգերակատարեն», - պարբերականին ասել է աղբյուրը։
Աղբյուրը նշում է, որ թեև Կրեմլը մեծ կորուստներ է կրում Դոնեցկի մարզի մնացած հատվածի համար մղվող արյունալի մարտերում, սակայն նորակոչիկների թիվը մոտավորապես երկու անգամ գերազանցում է կորուստների թիվը։
Այս հանգամանքը Ռուսաստանին թույլ է տալիս ոչ միայն լրացնել կորուստները, այլև պահպանել զորքերի թվաքանակը՝ առանց դիմելու նոր զանգվածային զորահավաքի, ինչը կարող է սոցիալական լարվածություն առաջացնել երկրի ներսում։ Այսպիսով, Մոսկվան կարող է պահպանել ներկայիս ռազմական ճնշումը երկարաժամկետ հեռանկարում։
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарииЗарегистрироваться