Դաղստանում հայտնաբերվել է 480 սատկած փոկ
Դաղստանում հայտնաբերվել է 480 սատկած փոկ
3 ДЕК. 2025 06:33
Դաղստանում հայտնաբերվել է 480 սատկած փոկ

Դաղստանում հայտնաբերվել է 480 սատկած փոկ

3 ДЕК. 2025 06:33
Դաղստանում՝ Կասպից ծովի ափամերձ տարածքներում, հայտնաբերվել է ավելի քան 480 սատկած փոկ: Դաղստանի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ գիտնականները կենդանիների զանգվածային անկման հիմնական պատճառ են համարում ծովի հատակից բնական գազի արտանետումները, որոնք պայմանավորված են եղել սեյսմիկ ակտիվությամբ: Ըստ մասնագետների՝ կենդանիները պարզապես խեղդվել են գազի արտանետումներից:
Իրավիճակն առավել մտահոգիչ է, քանի որ փոկերի այս տեսակը գրանցված է Կարմիր գրքում և գտնվում է անհետացման լուրջ վտանգի տակ:
Այս պահին մասնագետներն ակտիվորեն զննում են Մախաչկալայի, Ղարաբուդախկենտի, Կայակենտի և Դերբենտի շրջանների ափամերձ գոտիները:
Բնապահպանական գերատեսչությունը համապատասխան գրություններ է ուղարկել բոլոր պատասխանատու կառույցներին՝ դեպքի հանգամանքները մանրամասն պարզելու և անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու նպատակով:
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарии