COP30. Բնիկները ներխուժել են համաժողովի սրահ
Зарегистрироваться
Зарегистрироваться
COP30. բնիկ համայնքների ներկայացուցիչները ներխուժել են համաժողովի սրահ
12 НОЯБ. 2025 11:39
COP30. բնիկ համայնքների ներկայացուցիչները ներխուժել են համաժողովի սրահ

COP30. բնիկ համայնքների ներկայացուցիչները ներխուժել են համաժողովի սրահ

12 НОЯБ. 2025 11:39
Բրազիլիայի Բելեմ քաղաքում անցկացվող COP30 կլիմայական գագաթնաժողովը ստվերվել է բողոքի ակցիայով և բախումներով։ Բնիկ համայնքների տասնյակ ներկայացուցիչներ, պահանջելով կլիմայական գործուն քայլեր և անտառների պաշտպանություն, ուժով ներխուժել են ՄԱԿ-ի համաժողովի անցկացման վայր՝ բախվելով անվտանգության աշխատակիցների հետ, հայտնում է Reuters-ը։
Ցուցարարները, վանկարկելով կարգախոսներ և պահելով պաստառներ՝ «Մեր հողը վաճառքի ենթակա չէ» գրությամբ, պահանջել են մուտք գործել այն տարածք, որտեղ հազարավոր պատվիրակներ քննարկում են կլիմայի փոփոխության հարցերը։ «Մենք չենք կարող փող ուտել,- հայտարարել է ցուցարարներից մեկը՝ Նատոն,- մենք ուզում ենք, որ մեր հողերն ազատ լինեն ագրոբիզնեսից, նավթի որոնումից, անօրինական հանքարդյունաբերությունից և անտառահատումներից»։
Բախման ընթացքում վնասվածքներ են ստացել անվտանգության աշխատակիցները։ ՄԱԿ-ի ներկայացուցիչները հայտնել են, որ ցուցարարները երկու աշխատակցի թեթև վնասվածքներ են պատճառել և աննշան վնաս հասցրել շինությանը։ Միջադեպից հետո անվտանգության ծառայությունները վերահսկողություն են հաստատել տարածքում, և բանակցությունները շարունակվել են։
Հատկանշական է, որ ավելի վաղ Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան բնիկ համայնքներին անվանել էր COP30 բանակցությունների առանցքային դերակատարներ, սակայն այս միջադեպը ցույց է տալիս, որ բնիկ առաջնորդները պահանջում են ավելի շատ իրական լծակներ՝ իրենց հողերի և Ամազոնի անտառների պաշտպանության հարցում։
Теги
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарииЗарегистрироваться