Չինաստանը վարկ է տրամադրել ԱՄՆ-ին. մինչև $200 մլրդ
Зарегистрироваться
Зарегистрироваться
Չինաստանն ԱՄՆ-ին $200 մլրդ-ից ավելի վարկ է տրամադրել
18 НОЯБ. 2025 12:13
Չինաստանն ԱՄՆ-ին $200 մլրդ-ից ավելի վարկ է տրամադրել

Չինաստանն ԱՄՆ-ին $200 մլրդ-ից ավելի վարկ է տրամադրել

18 НОЯБ. 2025 12:13
Չինական ֆինանսական կառույցները 2000-2023 թվականների ընթացքում ավելի քան 200 միլիարդ դոլարի վարկեր են տրամադրել Միացյալ Նահանգներին՝ տեխնոլոգիական և ենթակառուցվածքային նախագծերի համար, ինչը գերազանցում է ցանկացած այլ երկրի ցուցանիշը։ Այս մասին հայտնում է The Washington Post (WP) պարբերականը՝ հղում անելով Վիրջինիայի Վիլյամսբուրգի համալսարանի AidData հետազոտական կենտրոնի տվյալներին։
Ըստ հետազոտության՝ չինացի վարկատուները ֆինանսավորել են ավելի քան 2,5 հազար նախագիծ ԱՄՆ-ի գրեթե բոլոր նահանգներում՝ գազատարներից մինչև օդանավակայաններ։ Հատկանշական է, որ վարկավորման կեսից ավելին՝ 103 միլիարդ դոլարը, տրամադրվել է 2018 թվականից ի վեր։
Ֆինանսավորված հարյուրավոր նախագծերի թվում են Կանադայից Նյու Յորք ձգվող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, Հյուսիսային Վիրջինիայում աշխարհի խոշորագույն տվյալների կենտրոններից մեկը և Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանի մի քանի տերմինալներ։
Բացի ենթակառուցվածքային նախագծերից, չինական ֆինանսական հաստատությունները պարբերաբար վարկային գծեր են տրամադրել նաև Fortune 500 ցուցակի ամերիկյան խոշորագույն ընկերություններին, որոնց թվում են Amazon-ը, Halliburton-ը, Tesla-ն, Boeing-ը, Qualcomm-ը և Disney-ը։
AidData-ի գործադիր տնօրեն Բրեդլի Փարքսը, մեկնաբանելով իրավիճակը, նշել է․ «Վաշինգտոնը զգուշացրել է այլ երկրներին Չինաստանից պարտքային կախվածության մասին, [սակայն] Չինաստանի պետական վարկատուներից ԱՄՆ վարկառուներին տրամադրվող վարկերի քանակը բավականին մեծ է»։
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарииЗарегистрироваться