Բրազիլիայում 19-ամյա տղան մտել է առյուծի վանդակ ու մահացել
3 ДЕК. 2025 07:14

Բրազիլիայում 19-ամյա տղան մտել է առյուծի վանդակ ու մահացել
3 ДЕК. 2025 07:14
Բրազիլիայի Ժուան Պեսոա քաղաքում արտակարգ և ողբերգական դեպք է տեղի ունեցել։ NBC News-ի հաղորդմամբ՝ քաղաքի «Parque Zoobotânico Arruda Câmara» կենդանաբանական այգում 19-ամյա Ժերսոն դե Մելո Մաչադոն մահացել է գիշատչի հարձակման հետևանքով։ Երիտասարդը, շրջանցելով անվտանգության արգելքները, մուտք է գործել առյուծի վանդակ։
Դեպքի վայրում գտնվող ականատեսների և կենդանաբանական այգու ադմինիստրատորների վկայությամբ՝ տղան նախ մագլցել է վեցմետրանոց հսկայական ցանկապատի վրայով, որից հետո ծառից իջել է ուղիղ կենդանիների համար նախատեսված տարածք։ Այդ պահին տարածքում գտնվող այցելուները, նկատելով կատարվողը, փորձել են բղավոցներով հետ պահել նրան ճակատագրական քայլից, սակայն ապարդյուն։ Թեև այգու աշխատակիցները անմիջապես վազել են դեպքի վայր, առյուծը վայրկյանների ընթացքում հարձակվել է երիտասարդի վրա, և նրան փրկելն այլևս անհնար է եղել։
Ողբերգությունից անմիջապես հետո կենդանաբանական այգին փակվել է, տարածք են ժամանել բժիշկներ, ոստիկանության աշխատակիցներ և վայրի բնության մասնագետներ։ Պաշտոնական մարմինները հավաստիացրել են, որ տարածքի ցանկապատը լիովին համապատասխանել է անվտանգության խիստ կանոններին, և միջադեպը հնարավոր է դարձել բացառապես այն պատճառով, որ երիտասարդը դրսևորել է դիտավորություն և միտումնավոր մտել վանդակը։
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ մահացած երիտասարդը տառապում էր հոգեկան առողջության լուրջ խնդիրներով, նրա մոտ ախտորոշված էր շիզոֆրենիա։ Ավելին, պարզվել է, որ Ժերսոնը մոլուցք է ունեցել «առյուծներին ընտելացնելու» գաղափարով և ժամանակին նույնիսկ փորձել էր մեկնել Աֆրիկա՝ իր երազանքի հետևից։
Այս ամենը հաշվի առնելով՝ հայտարարվել է, որ էգ առյուծին էվթանազիայի չեն ենթարկի, քանի որ գիշատիչը գործել է իր բնազդներին համապատասխան՝ պաշտպանելով իր տարածքը։
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарии