Բելառուսը քննարկում է «Պոլոնեզ»-ը միջուկային մարտագլխիկով հագեցնելու հարցը
21 АВГ. 2025 11:03

Բելառուսը քննարկում է «Պոլոնեզ»-ը միջուկային մարտագլխիկով հագեցնելու հարցը
21 АВГ. 2025 11:03
Բելառուսը քննարկում է «Պոլոնեզ» հրթիռային համալիրները միջուկային մարտագլխիկներով հագեցնելու հնարավորությունը։ Երկրի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչին է հղում կատարում ՏԱՍՍ-ը:
«Այսօր սա ամենաժամանակակից համալիրն է: Հրթիռի հեռահարությունը 200 կմ էր, այսօր դրանք 300 կմ հեռահարությամբ հրթիռներ են: Սա բարձր ճշգրտության զենք է: Իհարկե, ցանկացած զենք պահանջում է ճշգրտումներ, փոփոխությունների կատարում: Արդեն հարցեր են բարձրացվում այդ հրթիռները միջուկային մարտագլխիկներով հագեցնելու մասին: Ինչպես նաև, թե ինչպես ինտեգրել «Օրեշնիկ»-ի տեխնոլոգիաները, գուցե որոշ համատեղ հրթիռների մեջ»,- նրան մեջբերում է ԲելՏԱ գործակալությունը:
Վոլֆովիչը հիշեցրել է, որ «Պոլոնեզ» համալիրը ստեղծվել է Չինաստանի համագործակցությամբ, իսկ հետագայում արդիականացվել է Բելառուսի ձեռնարկություններում:
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарииЗарегистрироваться