«Վազգեն Գալստանյանը 1995-ին մահացել է, ես Բագրատ արքեպիսկոպոսն եմ»
19 АВГ. 2025 14:23

«Վազգեն Գալստանյանը 1995-ին մահացել է, ես Բագրատ արքեպիսկոպոսն եմ»
19 АВГ. 2025 14:23
Օգոստոսի 19-ին Երևանի քրեական դատարանում մեկնարկեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և ևս 17 անձանց գործով դատավարությունը։
Նիստի ընթացքում դատարանը հասցրեց պարզել միայն մեղադրյալների ինքնությունը։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը Բագրատ սրբազանին դիմեց աշխարհիկ անունով՝ Վազգեն, ինչին վերջինս արձագանքեց․
«Վազգեն Գալստանյանը 1995-ին մահացել է, ես Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն եմ։ Գիտեմ դատական կարգը, բայց իմ հորդորն է ինձ Վազգեն Գալստանյան չդիմել։ Ես 1995-ից Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն եմ»։
Դատարանի հարցին՝ ամուսնացած է, թե ոչ, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Վստահաբար ոչ, երեխաներ էլ չունեմ»։
Հաշվի առնելով մեղադրյալների և պաշտպանների մեծ թիվը՝ որոշում կայացվեց հետագա նիստերն անցկացնել Շենգավիթի դատարանի թիվ 1 դահլիճում։ Դրանք նշանակվել են իրար հաջորդող օրերին՝ օգոստոսի 20-ին, 21-ին և 22-ին։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և մյուսները մեղադրվում են իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մեջ։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ «Սրբազան պայքար» շարժման միջոցով սահմանադրական ճանապարհով իշխանության հասնելու փորձի ձախողումից հետո, 2024-ի նոյեմբերից Գալստանյանը մի շարք մասնակիցների հետ նախապատրաստվել է իշխանությունը զավթելուն։ Մեղադրանքի համաձայն՝ նրանք ձեռք են բերել «ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ ու գործիքներ»։
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарииЗарегистрироваться