Ավտովթար Արմավիրում. 10 տուժած հոսպիտալացվել
Зарегистрироваться
Зарегистрироваться
Ավտովթարի հետևանքով 10 տուժած է հոսպիտալացվել
8 СЕНТ. 2025 14:49
Ավտովթարի հետևանքով 10 տուժած է հոսպիտալացվել

Ավտովթարի հետևանքով 10 տուժած է հոսպիտալացվել

8 СЕНТ. 2025 14:49
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 8-ին ժամը 14:36-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Սահմանապահների և Գորկու փողոցների խաչմերուկում բախվել են «ПАЗ» մակնիշի ավտոբուսը և «Lexus» մակնիշի ավտոմեքենան, վերջինս կողաշրջվել է. առկա է վառելիքի արտահոսք:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 10 տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Ըստ լրատվամիջոցների՝ վիրավորների թվում նաև անչափահասներ կան։
Теги
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарииЗарегистрироваться