Արցախցի ուսանողների աջակցության ծրագիրն ընդլայնվել է
Արցախցի ուսանողների աջակցության ծրագիրն ընդլայնվել է
28 НОЯБ. 2025 10:49
Արցախցի ուսանողների աջակցության ծրագիրն ընդլայնվել է

Արցախցի ուսանողների աջակցության ծրագիրն ընդլայնվել է

28 НОЯБ. 2025 10:49
ՀՀ կառավարությունը նոր որոշմամբ վերանայել է Արցախից բռնի տեղահանված ուսանողների կրթության աջակցության ծրագիրը՝ այն դարձնելով առավել հասանելի և ընդգրկուն։ Եթե նախկինում պետական աջակցությունը հասանելի էր միայն այն ուսանողներին, որոնք շարունակել էին իրենց կիսատ թողած ուսումը 2023 թվականին, ապա այժմ ֆինանսական օժանդակություն կստանան նաև նոր ընդունված ուսանողները։ Կատարված փոփոխությունները վերացնում են նաև նախկինում գործող մի շարք բյուրոկրատական խոչընդոտներ։
Մասնավորապես, այսուհետ ուսումնական հաստատությունը կամ ուսուցման ձևը փոխելու հանգամանքը չի դիտարկվի որպես սահմանափակում, և ուսանողը չի զրկվի փոխհատուցումից։ Այնուամենայնիվ, պետական հոգածությունը ենթադրում է նաև պատասխանատվություն ուսման նկատմամբ․ աջակցությունը պահպանելու համար գործում են առաջադիմության հստակ չափանիշներ։
Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների համար պարտադիր պայման է առնվազն 75 տոկոս առաջադիմության ցուցանիշի պահպանումը։ Իսկ քոլեջների և ուսումնարանների ուսանողների պարագայում պահանջվում է, որ ուսումնական առարկաների առնվազն 50 տոկոսը գնահատված լինի «լավ» կամ «գերազանց»։
Յուրաքանչյուր կիսամյակ պետական աջակցություն է ստանում բուհերի ավելի քան 800 և տեխնիկումների ավելի քան 50 ուսանող։ Այս տարի ծրագրի շահառուների բանակը համալրվել է. նրանց են միացել բուհերի ևս շուրջ 240 և քոլեջների ու տեխնիկումների 75 ուսանողներ։
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарии