Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է․ Արշակ Սրբազան
1 ДЕК. 2025 07:54

Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է․ Արշակ Սրբազան
1 ДЕК. 2025 07:54
Արշակ արքեպիսկոպոսը հստակեցրել է իր դիրքորոշումը եկեղեցական ծառայության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ հայտարարելով, որ չի պատրաստվում դիմում գրել և դադարեցնել իր գործունեությունը զուտ արտաքին ճնշումների պատճառով։ Նա ընդգծել է, որ չի պատրաստվում ենթարկվել ուրիշների սուբյեկտիվ ցանկություններին՝ նշելով, որ չի հեռանա «միայն այն պատճառով, որ ինչ-որ մարդիկ այդպես են ուզում»։
Այնուամենայնիվ, նա չի բացառել ծառայությունը դադարեցնելու հնարավորությունը, եթե դա բխի գործի օբյեկտիվ քննության շահերից։ Արշակ արքեպիսկոպոսը շեշտել է, որ պատրաստ է ցանկացած լուծման, եթե դա կօգնի խուսափել թյուրիմացություններից։
«Կարող է հասնի պահը, որ ծառայությունը դադարեցնելը կարող է օգտակար լինել օբյեկտիվ քննություն իրականացնելուն, կարող է օգնել, որ մարդկանց մոտ թյուր կարծիք չձևավորվի, իհարկե, ես ցանկացած լուծումի պատրաստ եմ»,- նշել է նա։
Անդրադառնալով շրջանառվող տեսագրություններին՝ արքեպիսկոպոսը փաստել է, որ մինչ օրս որևէ մեկը դրանց համար պատասխանատվություն չի ստանձնել։ Նրա խոսքով՝ «ոչ մեկը չի ասում, որ դա մենք ենք արել»։
Այս համատեքստում նա տեղի ունեցողը որակել է որպես հստակ քաղաքական հետապնդում՝ պայմանավորված գործող իշխանությունների, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իր վերաբերմունքով։ Արշակ արքեպիսկոպոսը համոզված է, որ իր հանդեպ քննադատությունն ուղիղ կապ ունի իր քաղաքական հայացքների հետ։
«Եթե ես զմայլված լինեի Նիկոլ Փաշինյանով, որևէ թթու խոսքի չէի արժանանա, ուրեմն սա ակնհայտ քաղաքական ուղղորդվածություն ունի»,- եզրափակել է նա։
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарии