Արոնյանը առաջատարին կես միավորով է զիջում
26 АВГ. 2025 08:12

Արոնյանը առաջատարին կես միավորով է զիջում
26 АВГ. 2025 08:12
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է «Grand Chess Tour»-ի «Sinquefield Cup 2025» դասական շախմատի մրցաշարը, որտեղ կայացել են 7-րդ տուրի պարտիաները: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը 7-րդ տուրում ևս ոչ-ոքի ավարտեց պարտիան:
Այս անգամ Արոնյանի մրցակիցը մրցաշարային աղյուսակի առաջատար Ֆաբիանո Կարուանան էր:
Պարտիան ավարտվեց 34-րդ քայլին:
Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարները Ֆաբիանո Կարուանան ու Ռամեշբաբու Պրագնանանդհան են, որոնք ունեն 4,5-ական միավոր: Արոնյանն ունի 4 միավոր:
Теги
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарииЗарегистрироваться