Արմեն Գրիգորյան․ Հարավային Կովկասում հաստատվել է խաղաղություն
5 НОЯБ. 2025 15:22

Արմեն Գրիգորյան․ Հարավային Կովկասում հաստատվել է խաղաղություն
5 НОЯБ. 2025 15:22
Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Հարավային Կովկասում խաղաղություն է հաստատվել, և այժմ կողմերն աշխատում են դրա ինստիտուցիոնալացման ուղղությամբ։ Այդ մասին նոյեմբերի 5-ին, Մոսկվայում, ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների 13-րդ հանդիպմանը հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Իր ելույթում Արմեն Գրիգորյանը ԱՊՀ-ն որակել է երկխոսության և համագործակցության կարևոր հարթակ, որը հատկապես կարևոր է ժամանակակից մարտահրավերների պայմաններում։ Նա ընդգծել է, որ Հարավային Կովկասը գտնվում է կարևոր փոփոխությունների շրջանում։
Այս համատեքստում ԱԽ քարտուղարը առանցքային նշանակություն է տվել 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը։
«Վաշինգտոնյան համաձայնագրի արդյունքում Հարավային Կովկասում հաստատվել է խաղաղություն, և այժմ մենք աշխատում ենք Ադրբեջանի հետ խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ», - հայտարարել է Գրիգորյանը։
Խոսելով ենթակառուցվածքային նախագծերի մասին՝ ԱԽ քարտուղարը հատուկ անդրադարձել է TRIPP ծրագրին՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։ Նա տեղեկացրել է, որ Հայաստանը ներկայումս ակտիվորեն քննարկում է ծրագրի մանրամասներն ԱՄՆ-ի հետ և մոտ ապագայում հնարավոր կլինի անցնել գործնական աշխատանքների։
Գրիգորյանի խոսքով՝ այս ծրագիրը կնպաստի ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերի ձևավորմանը, այլև Հայաստանի ինտեգրմանը ավելի լայն ցանցերում, ներառյալ Եվրասիական տարածքում։
Որպես խաղաղության գործընթացի գործնական քայլ՝ Գրիգորյանը նշեց նաև հոկտեմբերի 21-22-ը Երևան կատարած ադրբեջանական քաղաքացիական հասարակության պատվիրակության այցը՝ շեշտելով, որ նման փոխայցերը պետք է շարունակական լինեն։
Теги
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарииЗарегистрироваться