Ծեծկռտուք Արարատում. 7 հոգի կռվի մեջ
Ծեծկռտուք Արարատի մարզում. 7 հոգի վիճաբանել են, կիրառել են մահակ
29 НОЯБ. 2025 07:31
Ծեծկռտուք Արարատի մարզում. 7 հոգի վիճաբանել են, կիրառել են մահակ

Ծեծկռտուք Արարատի մարզում. 7 հոգի վիճաբանել են, կիրառել են մահակ

29 НОЯБ. 2025 07:31
Նոյեմբերի 24-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 00։25-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նոյակերտ գյուղում ծեծկռտուք է։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արարատի համայնքային ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 24-ին ժամը 00։20-ի սահմաններում Նոյակերտ գյուղի Գրիգոր Լուսավորիչ փողոցի վերջնամասում միմյանց հետ վիճաբանել են եղբայրներ, Արարատի մարզի բնակիչներ 41-ամյա Ջանիկ Գ․-ն, 25-ամյա Ալբերտ Գ․-ն և 35-ամյա Գեղամ Մ․-ն, իսկ մյուս կողմից Արարատի մարզի բնակիչներ 44-ամյա Պարույր Թ․-ն, վերջինիս որդի 18-ամյա Վարդան Թ․-ն, 30-ամյա Յուրիի Ս․-ն և 32-ամյա Արկադի Ս․-ն:
Վիճաբանության ընթացքում Պարույր Թ․-ն, Վարդան Թ․-ն, Յուրիի Ս․-ն ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Ջանիկ Գ․-ին և Գեղամ Մ․-ին, իսկ Արկադի Ս․-ն մահակով հարվածներ է հասցրել վերջիններիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են կազմվել։
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарии