Էջմիածինն արձագանքել է Աջապահյանի ազատազրկմանը
3 ОКТ. 2025 15:13

Էջմիածինն արձագանքել է Աջապահյանի ազատազրկմանը
3 ОКТ. 2025 15:13
Գերշ․ Տ․ Միքայել արք․ Աջապահյանին ազատազրկելու վերաբերյալ անարդար դատավճիռը քաղաքական հաշվեհարդարի հերթական ապացույցն է, որը խոսքի և կրոնի ազատության, խտրականության արգելքի սկզբունքի կոպտագույն ոտնահարում է։ Այդ մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։
«Խստորեն դատապարտելով աղաղակող ապօրինությունները՝ վերստին հաստատում ենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հետամուտ է լինելու իրավական, այդ թվում՝ միջազգային գործիքակազմերի կիրառմանը՝ Գերաշնորհ Տ․ Միքայել արք․ Աջապահյանի արդար իրավունքները վերականգնելու համար»,-մասնավորապես ասված է հայտարարության մեջ։
Теги
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарииЗарегистрироваться