44-օրյա պատերազմի զեկույցն ուղարկվեց արխիվ
6 ОКТ. 2025 11:59

44-օրյա պատերազմի զեկույցն ուղարկվեց արխիվ
6 ОКТ. 2025 11:59
Որոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկել ԱԺ արխիվ: Այս մասին հայտնել է ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը։ «Կա ժամկետների անհամապատասխանություն և զեկույցը չի կարող լիագումար նիստերի օրակարգում ներառվել»,- նշել է նա։
«Բոլոր պատգամավորները, այդ թվում՝ ընդդիմադիր, կարող են ծանոթանալ զեկույցին, եթե ունեն գաղտնիության թույլտվություն»,- ասել է Հարությունյանը։
Ավելի վաղ Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ քառօրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցի դեպքում ևս ժամկետների խախտում է եղել, սակայն այն ժամանակ որոշակի լուծում է տրվել և նույնը պետք է արվի այս դեպքում։ Նրա խոսքով, եթե զեկույցը կա, իսկ այն գոյություն ունի, ապա ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն պետք է մտնի ԱԺ լիագումար նիստ։
Սրան համաձայն չէ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա հայտարարել էր, որ այն կքննվի փակ լսումներում։
Теги
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарииЗарегистрироваться