«3+3» հանդիպման օրը դեռ որոշված չէ. ԱԳՆ
«3+3» ձևաչափով հանդիպման հաջորդ հանդիպման օրը դեռ որոշված չէ․ ԱԳՆ
28 НОЯБ. 2025 08:36
«3+3» ձևաչափով հանդիպման հաջորդ հանդիպման օրը դեռ որոշված չէ․ ԱԳՆ

«3+3» ձևաչափով հանդիպման հաջորդ հանդիպման օրը դեռ որոշված չէ․ ԱԳՆ

28 НОЯБ. 2025 08:36
«3+3» տարածաշրջանային ձևաչափով հաջորդ հանդիպման հստակ օրն ու վայրը դեռևս որոշված չեն
Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Գերատեսչությունից հիշեցրել են, որ նախորդ նիստի արդյունքներով մասնակիցները պայմանավորվել են կազմակերպչական հարցերը լուծել դիվանագիտական խողովակներով։ Հիմքում դրված է այն փոխըմբռնումը, որ հաջորդ երկու նիստերը պետք է անցկացվեն Երևանում և Բաքվում։
«Այս ուղղությամբ շարունակվում են կառուցողական քննարկումները»,- հստակեցրել են ԱԳՆ-ում։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան նշել էր, որ Մոսկվան այս հարցում ակնկալում է Երևանի և Բաքվի միջև օպերատիվ պայմանավորվածություն։
Հիշեցնենք, որ վեցակողմ (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան) ձևաչափը ստեղծվել է 2020-ի վերջին, սակայն Վրաստանը հանդիպումներին չի մասնակցում։ Հարթակի վերջին նիստը` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ, տեղի է ունեցել Ստամբուլում 2024 թվականի հոկտեմբերին։
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарии