Երուսաղեմ. ցույցեր ընդդեմ բանակի զորակոչի
Գրանցվել
Գրանցվել
Երուսաղեմում բողոքի զանգվածային ցույցեր են՝ ընդդեմ բանակի զորակոչի
31 ՀՈԿ 2025 12:18
Երուսաղեմում բողոքի զանգվածային ցույցեր են՝ ընդդեմ բանակի զորակոչի

Երուսաղեմում բողոքի զանգվածային ցույցեր են՝ ընդդեմ բանակի զորակոչի

31 ՀՈԿ 2025 12:18
Իսրայելում զինվորական ծառայության դեմ զանգվածային բողոքի ցույցեր են բռնկվել։ Նախօրեին Երուսաղեմի փողոցներ է դուրս եկել շուրջ 200 հազար ուլտրաօրթոդոքս հրեա, հայտնում է Haaretz-ը։ Ցուցարարները պահանջում էին պահպանել այն օրենքը, որը կրոնական ուսանողներին (իեշիվաների սաներին) ազատում է բանակից։
Ակցիան ուղեկցվել է հրկիզումներով, ճանապարհների փակմամբ և ոստիկանության հետ բախումներով։ Հասարակական կարգի պահպանման գործողությանը ներգրավված է եղել շուրջ 2000 ուժային։
Լրատվամիջոցների տվյալներով՝ ցույցի ժամանակ տանիքից ընկնելու հետևանքով զոհվել է 15-ամյա դեռահաս։
Բողոքի ալիքի պատճառը Իսրայելի Գերագույն դատարանի որոշումն է, որը 2024 թվականի ամռանը վճռել էր, որ կրոնական ուսանողների համար նախատեսված արտոնություններն այլևս ուժի մեջ չեն։ 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի մեկնարկից հետո իսրայելական բանակը բախվեց զինվորների պակասի խնդրին, և հազարավոր կրոնական տղամարդիկ ծառայության ծանուցագրեր ստացան։ Նրանցից ոմանք արդեն ձերբակալվել են զորակոչային կետ ներկայանալուց հրաժարվելու համար։
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել էր օրենք ընդունել, որը կամրագրի ուլտրաօրթոդոքսների ազատումը զորակոչից, սակայն փաստաթուղթը մինչ օրս չի ընդունվել։ Հակամարտության սրման ֆոնին կոալիցիայի կազմում գտնվող երկու կրոնական կուսակցություններ՝ «Շաս»-ը և «Միացյալ թորայական հուդայականություն»-ը, հայտարարեցին կառավարությունից դուրս գալու մասին և դարձան հանրահավաքի գլխավոր կազմակերպիչները։
Ներկայումս Իսրայելում բնակվում է մոտ 1,3 միլիոն ուլտրաօրթոդոքս հրեա, որոնցից զորակոչային տարիքի շուրջ 66 հազար տղամարդ ազատված է ծառայությունից։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել