Վրաստանը չի մասնակցի Եվրանեսթի հետագա նստաշրջաններին. Պապուաշվիլի
1 ՆՈՅ 2025 12:56

Վրաստանը չի մասնակցի Եվրանեսթի հետագա նստաշրջաններին. Պապուաշվիլի
1 ՆՈՅ 2025 12:56
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ իրենք չեն մասնակցի Եվրանեսթի հետագա նստաշրջաններին։ Նրա խոսքով ակնհայտ է, որ Եվրախորհրդարանը Եվրանեսթի հարթակը վերածել է հարևան երկրներին շանտաժի ենթարկելու, սեփական նեղ քաղաքական օրակարգը բռնի ուժով պարտադրելու գործիքի։
Պապուաշվիլին նաև հավելել է, որ Վրաստանը Եվրանեսթի շրջանակ կվերադառնա միայն այն դեպքում, եթե Եվրախորհրդարանը համապատասխան պայմաններ ստեղծի կառուցողական երկխոսության համար: Եվրանեսթին չի մասնակցում նաև Ադրբեջանը։ Բելառուսի մասնակցությունը 2010-ից է կասեցված։
Հիշեցնենք, որ կառույցի՝ այս շաբաթ կայացած երևանյան նստաշրջանին չեն մասնակցել ոչ Թբիլիսիի, ոչ էլ Բաքվի ներկայացուցիչները։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել