Թրամփը սպառնացել է ռմբակոծել Մոսկվան ու Պեկինը. CNN
9 ՀՈՒԼ 2025 08:17

Թրամփը սպառնացել է ռմբակոծել Մոսկվան ու Պեկինը. CNN
9 ՀՈՒԼ 2025 08:17
CNN-ը հրապարակել է 2024թ․ ձայնագրություն, որում Դոնալդ Թրամփը պնդում է, որ սպառնացել է Վլադիմիր Պուտինին՝ հարված հասցնել Մոսկվային, եթե նա Ուկրաինայում հակամարտություն սկսի:
Նշվում է, որ ձայնագրությունն արվել է Թրամփի՝ նախընտրական արշավի ընթացքում ֆինանսական դոնորների հետ փակ հանդիպման ժամանակ: «Ես ասացի Պուտինին. «Եթե դու գնաս Ուկրաինա, ես կռմբակոծեմ Մոսկվան մինչև վերջ: Ասում եմ քեզ՝ ես այլընտրանք չեմ ունենա»: Իսկ նա ասում է՝ «Չեմ հավատում քեզ»,- պատմում է Թրամփը:
Բացի այդ, ըստ նրա՝ ինքը սպառնացել է նաև Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինին՝ հարվածել Պեկինին, եթե Չինաստանը հարձակում սկսի Թայվանում: Թրամփի խոսքով՝ Ծինփինն իրեն խելագար է անվանել: Միջազգային լրահոսի մյուս ուշագրավ դրվագները՝ Դավիթ Գենջոյանի տեսաշարում։
The Washington Post-ը 2024 թվականի մայիսին գրել էր, որ Թրամփը նման հայտարարություն էր արել, բայց ձայնագրությունը չկար:
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել