Սլովակիան՝ հակաուկրաինական նոր դաշինքի՞
Գրանցվել
Գրանցվել
Սլովակիան պատրաստ է հակաուկրաինական դաշինքի
1 ՆՈՅ 2025 08:09
Սլովակիան պատրաստ է հակաուկրաինական դաշինքի

Սլովակիան պատրաստ է հակաուկրաինական դաշինքի

1 ՆՈՅ 2025 08:09
Սլովակիան դրական է վերաբերվում Հունգարիայի և Չեխիայի հետ միասին հակաուկրաինական կոալիցիա ստեղծելու գաղափարին։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի իշխող «Smer» կուսակցության ղեկավարի տեղակալ Լյուբոշ Բլահան՝ նշելով, որ երեք երկրների կառավարությունները գիտակցում են Մոսկվայի նկատմամբ Բրյուսելի քաղաքականության վտանգավորությունը։
Նրա խոսքով՝ «Եվրոպայում ողջախոհությունը դեռևս պահպանած ուժերի համատեղ գործողությունները ոչ միայն հնարավոր են, այլև հավանական»։
Ավելի վաղ Politico-ն, հղում անելով Հունգարիայի վարչապետի գլխավոր քաղաքական խորհրդական Բալաշ Օրբանին, հայտնել էր, որ Հունգարիան ցանկանում է միավորել ջանքերը Չեխիայի և Սլովակիայի հետ՝ Եվրամիությունում Ուկրաինայի հանդեպ «թերահավատորեն տրամադրվածներ» դաշինք ստեղծելու համար։
Ըստ Բալաշ Օրբանի՝ վարչապետ Վիկտոր Օրբանը հույս ունի միավորվել Չեխիայում վերջերս խորհրդարանական ընտրություններում հաղթած Անդրեյ Բաբիշի, ինչպես նաև Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ։ Նպատակն է համաձայնեցնել դիրքորոշումները ԵՄ առաջնորդների հանդիպումներից առաջ՝ ներառյալ գագաթնաժողովներից առաջ նախնական խորհրդակցությունների անցկացումը։
Ինչպես գրում է Politico-ն, նման դաշինքի ստեղծումը կարող է էապես խոչընդոտել Ուկրաինային ռազմական օգնության ֆինանսավորմանն ուղղված ԵՄ ջանքերին։ Այնուամենայնիվ, պարբերականը նշում է, որ ամուր դաշինքի ստեղծմանը դեռ երկար ճանապարհ կա։
Բալաշ Օրբանը հիշեցրել է, որ նմանատիպ դաշինքը «շատ լավ է աշխատել» միգրացիոն ճգնաժամի ժամանակ։ Խոսքը «Վիշեգրադյան քառյակի» (V4) մասին է, որը ստեղծվել էր 1991 թվականի փետրվարին։ Խմբի մեջ մտնում էին Հունգարիան, Չեխիան, Սլովակիան և Լեհաստանը։ Այս ձևաչափը թույլ էր տալիս կենտրոնական Եվրոպայի երկրներին հանդես գալ միասնական դիրքորոշմամբ՝ հակակշռելով Բրյուսելի քաղաքականությանը։ Այժմ, ըստ ամենայնի, Բուդապեշտը փորձում է վերակենդանացնել այս մոդելը՝ Լեհաստանին փոխարինելով նոր դաշնակիցներով՝ Ուկրաինայի հարցում ընդհանուր մոտեցումներ ցուցաբերելու համար։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել