Փաշինյան. Եկեղեցու նորոգումը սկսեք ներքին նորոգումից
2 ՆՈՅ 2025 07:02

Փաշինյան. Եկեղեցու նորոգումը սկսեք ներքին նորոգումից
2 ՆՈՅ 2025 07:02
Վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ նվիրված ինչպես կիրակի՝ նոյեմբերի 2-ին Հովհաննավանքում կայանալիք հանդիպմանը, այնպես էլ՝ Մայր Աթոռի հետ հարաբերությունների հետագա ընթացքին:
«Այս խոսակցությունը սկսվեց որպես հայհոյախոսության հետ սահմանակցող վեճ, սակայն վեր է ածվել հոգևոր և բարոյական նորոգման օրակարգի։ Սրանում է մեր Տեր և Ուսուցիչ Հիսուս Քրիստոսի և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու կենարար ուժը։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր և բարոյական նորոգման օրակարգը նախ և առաջ յուրաքանչյուրի ներքին նորոգման օրակարգն է։
Եվ մինչև մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Կտրիճ Ներսիսյանից և նրա խմբակից ազատելը, նախ մենք պետք է հոգևոր և բարոյական առումով արժանի լինենք մեր սրբության սրբոցին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։
Ես հույս ունեմ, որ բոլոր նրանք, ովքեր այսօր պատրաստվում են ներկա գտնվել Հովհաննավանքի սուրբ և անմահ պատարագին, այս գիտակցությունն իրենց մեջ ունեն», — ասվում է ուղերձում»,- իր հայտարարության մեջ նշել է ՀՀ վարչապետը:

Հիշեցնենք, որ այսօր Հովհաննավանքում արդեն երկրորդ անգամ պատարագ է մատուցում Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված քահանան: Արդեն երկրորդ կիրակին է՝ Հովհաննավանքում է Նիկոլ Փաշինյանը՝ իր աջակիցների հետ:
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել