ՌԴ-ում հայկական հանցախումբ է դատապարտվել ապօրինի խաղատներ պահելու համար
1 ՆՈՅ 2025 12:26

ՌԴ-ում հայկական հանցախումբ է դատապարտվել ապօրինի խաղատներ պահելու համար
1 ՆՈՅ 2025 12:26
Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզում իրավապահները կասեցրել են հայերից բաղկացած կազմակերպված հանցավոր խմբի գործունեությունը, որը զբաղվել է անօրինական խաղատների ցանցի շահագործմամբ։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Դատարանի վճռով՝ հանցավոր խմբի անդամները դատապարտվել են երկուսից երեք տարվա ազատազրկման։
Բացի ազատազրկումից, կիրառվել է նաև գույքային խիստ պատժամիջոց։ «Բռնագրավվել է ավելի քան 90 միլիոն ռուբլի արժողությամբ գույք»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Դեպքի առթիվ այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել