Նոյեմբերի 1-ից գործարկվում է Ոստիկանության գվարդիան
1 ՆՈՅ 2025 09:05

Նոյեմբերի 1-ից գործարկվում է Ոստիկանության գվարդիան
1 ՆՈՅ 2025 09:05
Այսօրվանից մենք պատմության նոր էջ ենք բացում և մեր ակնկալիքն է, որ Ոստիկանության գվարդիան կլինի որակական նոր ծառայություն և ՀՀ-ի, և քաղաքացիների, և հենց իրենց ծառայողների համար։ Այդ մասին նոյեմբերի 1-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ոստիկանության գվարդիայի ծառայության մեկնարկի առթիվ կատարած այցի ժամանակ։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 1-ից գործարկվում է Ոստիկանության գվարդիան՝ ոստիկանության չորս հենասյունային մասնագիտացված ծառայություններից մեկը։ Գվարդիայի հիմնական խնդիրներն են հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը, պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը, ռազմական դրության իրավական ռեժիմի և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը մասնակցելը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելը և քրեական վարույթն իրականացնող մարմիններին օժանդակելը:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատված Հայկ Բաբայանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել