Լավրովը պաշտոնական այցով մեկնել է Հյուսիսային Կորեա
12 ՀՈՒԼ 2025 12:49

Լավրովը պաշտոնական այցով մեկնել է Հյուսիսային Կորեա
12 ՀՈՒԼ 2025 12:49
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով գտնվում է Հյուսիսային Կորեայում և հանդիպել է երկրի գերագույն առաջնորդ Կիմ Չեն Ըննի հետ։ Այս մասին հայտնում են ՌԴ Արտգործնախարարությունից:
Լավրովը Կորեայում է՝ հուլիսի 12-ին մեկնարկած ռուս-կորեական ռազմավարական երկխոսության երկրորդ փուլի բանակցություններ շրջանակներում։ Նա նշել է, որ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների միջև ապագա շփումները նույնպես պլանավորված են։ Հանդիպումների ժամանակի և վայրի մասին հարցերը կհամաձայնեցվեն առանձին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը Հյուսիսային Կորեա կատարած պաշտոնական այցի ընթացքում հայտարարել է, որ Մոսկվան գիտակցում է այն դրդապատճառները, որոնք ստիպել են ԿԺԴՀ-ին իրականացնել իր միջուկային ծրագիրը։ Լավրովի խոսքով՝ ԿԺԴՀ-ի ղեկավարությունը համապատասխան եզրակացություններ է արել դեռևս Իրանի տարածքին իսրայելա-ամերիկյան հարվածներից շատ առաջ։
Հենց Փհենյանի ժամանակին կայացրած որոշումներն են, նշել է նախարարը, պատճառ դարձել, որ ոչ ոք չի դիտարկում ԿԺԴՀ-ի դեմ ուժ կիրառելու հնարավորությունը, չնայած տարածաշրջանում ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի մասնակցությամբ շարունակվող ռազմական կառուցապատմանը, հայտարարել է ՌԴ գլխավոր դիվանագետը։
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել