Ջիհադիստները շրջափակում են Մալիի մայրաքաղաքը
Գրանցվել
Գրանցվել
Ջիհադիստները շրջափակում են Մալիի մայրաքաղաքը
1 ՆՈՅ 2025 11:12
Ջիհադիստները շրջափակում են Մալիի մայրաքաղաքը

Ջիհադիստները շրջափակում են Մալիի մայրաքաղաքը

1 ՆՈՅ 2025 11:12
Ջիհադիստական խմբավորումները շրջափակել են և ուժեղացնում են ճնշումը Մալիի մայրաքաղաք Բամակոյի վրա՝ 4 միլիոն բնակչի զրկելով վառելիքից և ապագայի հույսից։ Այս մասին գրում է Financial Times-ը։ Փորձագետները մտավախություն ունեն, որ եթե Բամակոն ի վերջո ընկնի, կամ ռազմական խունտան՝ Ասիմի Գոիտայի գլխավորությամբ, ստիպված լինի հանձնվել, ջիհադիստները կարող են Մալին վերածել խալիֆայության՝ անմիջապես Եվրոպայի հարևանությամբ։ «Շատերը ռեժիմի մոտալուտ անկումը անխուսափելի են համարում։
Հարցն այն չէ, թե դա տեղի կունենա արդյոք, այլ թե երբ և ինչպես», - նշել է հակամարտությունների մոնիթորինգի Acled կազմակերպության՝ Արևմտյան Աֆրիկայի հարցերով ավագ վերլուծաբան Հենի Նսաիբիան։
Եթե Բամակոն հայտնվի իսլամիստների ձեռքում, դա ցնցող շրջադարձ կլինի ոչ միայն Մալիի ռազմական խունտայի համար։ 2020 թվականին հակաֆրանսիական տրամադրությունների ալիքի վրա իշխանության գալը ոգեշնչել էր հարևան Բուրկինա Ֆասոյում և Նիգերում տեղի ունեցած հեղաշրջումները։
Սա նաև հսկայական հարված կլինի Ռուսաստանի համար, որի ռազմական ներկայությունը Մալիում 2021 թվականից ի վեր, ի սկզբանե «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության տեսքով, պետք է պաշտպաներ ռեժիմը և պայքարեր ջիհադիստական ապստամբության դեմ։ Սակայն իրականությունն այլ է։
«Դա ցույց է տալիս, որ Ռուսաստանի տրամադրած «փաթեթը» այնքան էլ հուսալի չէ», - ասում է Նսաիբիան։ Վերլուծաբանը հավելում է, որ ջիհադիստական խմբավորումները Մալիում անշեղորեն ուժեղացել են ինչպես «Վագների», այնպես էլ նրան փոխարինելու եկած «Աֆրիկյան կորպուսի» ներկայության ընթացքում։ Չնայած ռուսական ուժերի ներգրավմանը՝ անվտանգային իրավիճակը երկրում միայն վատթարացել է, իսկ ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքներն ընդլայնվել են։ Այս ձախողումը կասկածի տակ է դնում Ռուսաստանի՝ որպես տարածաշրջանում անվտանգության հուսալի երաշխավորի դերը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել