Ովքեր կայցելեն Հայաստան առանց վիզայի. ԱԳՆ-ի պարզաբանումը
26 ՄԱՅ 2025 12:21

Ովքեր կայցելեն Հայաստան առանց վիզայի. ԱԳՆ-ի պարզաբանումը
26 ՄԱՅ 2025 12:21
Հայաստանը մի շարք երկրների համար առանց վիզայի ռեժիմ կսահմանի. նախագիծը մայիսի 22-ին կառավարության նիստում զեկուցել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Այսպիսով՝ Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի Պետության կամ Քուվեյթի Պետության տարածքում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների համար ՀՀ առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ կսահմանվի։
Ակնհայտ է, որ այս փոփոխությամբ մենք կհեշտացնենք և մարդկանց այցելությունը մեր երկիր, և մեր քաղաքացիների շփումները, ինչպես նաև կմեծացնենք ներդրումային գրավչությունը
- ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյան
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ սա նաև կխթանի զբոսաշրջությունը։
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել