Հայ փորձագետները ժամանել են Բաքու
21 ՆՈՅ 2025 07:03

Հայ փորձագետները ժամանել են Բաքու
21 ՆՈՅ 2025 07:03
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը ժամանել է Բաքու։
Նոյեմբերի 21-22-ը նախատեսված այցի շրջանակում Հայաստանից հինգ փորձագետներից կազմված խումբը կմասնակցի կլոր սեղան-քննարկմանը՝ շարունակելով երկու երկրների հասարակությունների միջև վստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված նախաձեռնությունը։
Այս այցը փոխադարձ բնույթ է կրում և հաջորդում է հոկտեմբերի 21-ին ադրբեջանցի փորձագետների՝ ուղիղ չվերթով Երևան կատարած այցին, որի ընթացքում նրանք ևս մասնակցել էին երկկողմ հանդիպման։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գործադիրի որոշմամբ Երևան-Բաքու և Բաքու-Երևան ուղիղ չարտերային թռիչքի կազմակերպման համար կհատկացվի շուրջ 18 միլիոն դրամ։
Այս գործընթացը, ըստ ամենայնի, կրելու է շարունակական բնույթ և չի սահմանափակվելու միայն մայրաքաղաքներում կայանալիք հանդիպումներով։ Ադրբեջանի Հարավային Կովկասի ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Ֆարհադ Մամեդովը, որը Հայաստան այցելած ադրբեջանցի փորձագետների թվում էր, ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկա ամիսներին սպասվում են ադրբեջանցի փորձագետների այցելություններ ոչ միայն Երևան, այլև՝ Հայաստանի մարզեր։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար