Բաքվից պաշտոնապես հաստատեցին՝ Ալիևը չի ժամանի Երևան
1 ՆՈՅ 2025 07:48

Բաքվից պաշտոնապես հաստատեցին՝ Ալիևը չի ժամանի Երևան
1 ՆՈՅ 2025 07:48
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը պարզաբանել է, թե ինչու նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Հաջիևը նշել է երկու հիմնական պատճառ։ Առաջինն այն է, որ Ադրբեջանը դեռևս պաշտոնական հրավեր չի ստացել մասնակցելու համար։
«Նախ, դեռևս չի ստացվել Ադրբեջանի նախագահի պաշտոնական հրավերը՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու Երևանում»,- ասել է նա տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Երկրորդ պատճառը, ըստ նրա, ստեղծված իրավիճակն է, որը թույլ չի տալիս Ադրբեջանի մասնակցությունը ամենաբարձր մակարդակով։
«Ներկայիս հանգամանքներում չենք կարծում, որ Ադրբեջանի մասնակցությունն այս միջոցառմանը ամենաբարձր մակարդակով հնարավոր կլինի»,- հավելել է նախագահի օգնականը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրներն էին տեղեկություն տարածել, որ Ալիևը չի մասնակցի Երևանում կայանալիք գագաթնաժողովին։ Մի քանի օրվա տարբերությամբ՝ տեղեկությունը հաստատվեց պաշտոնապես։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել