Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք
22 ՄԱՅ 2025 13:38

Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք
22 ՄԱՅ 2025 13:38
Մայիսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 07:47-ին, ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2․8 մագնիտուդով երկրաշարժ` Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք: Oջախի խորությունը 10 կմ է։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Ինչպես հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից, երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Գավառ և Մարտունի քաղաքներում, ինչպես նաև Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Սարուխան, Լանջաղբյուր և Գեղարքունիք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համար