Թրամփի որդին չի բացառում, որ կդառնա ԱՄՆ նախագահ. Nikkei Asia
1 ՆՈՅ 2025 07:06

Թրամփի որդին չի բացառում, որ կդառնա ԱՄՆ նախագահ. Nikkei Asia
1 ՆՈՅ 2025 07:06
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Էրիկ Թրամփը, չի բացառել քաղաքականություն մտնելու հնարավորությունը և անգամ՝ երկրի ղեկավարի պաշտոնին հավակնելը։ Այս մասին հայտնում է Nikkei Asia-ն։
«Ես չեմ ասում, թե չէի կարողանա զբաղվել քաղաքականությամբ։ Կարծում եմ՝ կկարողանայի։ Ես հասկանում եմ այս երկրի տրամադրությունները։ Այնպես որ, երբեք մի ասա երբեք։ Ես զգալի փորձ ունեմ ամերիկյան քաղաքական ոլորտում։ Ես այնտեղ եմ եղել այս վայրիվերումների ամեն մի վայրկյանին»,- նշել է Էրիկ Թրամփը։
Ի դեպ, մամուլում չհաստատված տեղեկություններ են շրջանառվում, որ նոյեմբերի կեսերին Թրամփ կրտսերը՝ Էրիկ Թրամփը, կարող է այցելել Հայաստան։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել