Երևանի որոշ հատվածներում փոշին գերազանցել է թույլատրելի սահմանը
1 ՆՈՅ 2025 06:39

Երևանի որոշ հատվածներում փոշին գերազանցել է թույլատրելի սահմանը
1 ՆՈՅ 2025 06:39
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 22-28-ը (2025թ.)։ Մայրաքաղաքի մի շարք հատվածներում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Մասնավորապես, Կենտրոնում՝ հոկտեմբերի 25-ին և 27-ին, Արաբկիրում՝ հոկտեմբերի 26-ին և 28-ին։ Նոր Նորքում և Շենգավիթում փոշու պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է Նոր Նորքում՝ ամբողջ շաբաթ, Արաբկիրում՝ հոկտեմբերի 22-26-ը, Շենգավիթում` հոկտեմբերի 23-ին և 26-28-ը, Կենտրոնում՝ հոկտեմբերի 22-27-ը։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել