Արցախի ղեկավարների դատավարությունը Բաքվում
Գրանցվել
Գրանցվել
Բաքվում շարունակվում է Արցախի ղեկավարների «դատավարությունը»
1 ՆՈՅ 2025 07:52
Բաքվում շարունակվում է Արցախի ղեկավարների «դատավարությունը»

Բաքվում շարունակվում է Արցախի ղեկավարների «դատավարությունը»

1 ՆՈՅ 2025 07:52
Ադրբեջանում հոկտեմբերի 31-ին շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և հանրապետության իշխանությունների այլ ներկայացուցիչների նկատմամբ դատական ֆարսը: Այդ մասին հայտնում են ադրբեջանական աղբյուրները։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը հայտարարել է, թե «համաձայն չէ իրեն մեղսագրվող հանցագործությունների որոշ առանձնահատկությունների հետ»։
«Դատարանը» մերժել է նրա միջնորդությունը։ «Դատական հետաքննությունն» ավարտվել է։ «Դատավարությունը» կշարունակվի նոյեմբերի 3-ին։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել