Ադրբեջանցի փորձագետները՝ միջանցքի և Ալիևի մասին
Գրանցվել
Գրանցվել
Ադրբեջանցի փորձագետները՝ «միջանցքի» և Ալիևի հայտարարության մասին
4 ՆՈՅ 2025 09:45
Ադրբեջանցի փորձագետները՝ «միջանցքի» և Ալիևի հայտարարության մասին

Ադրբեջանցի փորձագետները՝ «միջանցքի» և Ալիևի հայտարարության մասին

4 ՆՈՅ 2025 09:45
Երևանում գտնվող ադրբեջանցի փորձագետները, որոնք մասնակցում են «Օրբելի» կենտրոնի կազմակերպած ֆորումին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համար առանցքային մի քանի հարցերի՝ ներկայացնելով Բաքվի ընկալումները «անխոչընդոտ անցման», «Զանգեզուրի միջանցքի» և նախագահ Ալիևի վերջին հայտարարությունների վերաբերյալ։
Պատասխանելով հարցին, թե ինչ է իրենից ներկայացնում «անխոչընդոտ անցումը» Բաքվի պատկերացմամբ, փորձագետ Զաուր Շիրիևը նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը մնում է նույնը՝ ունենալ արագընթաց և անխոչընդոտ հաղորդակցություն։ Նա ընդգծել է, որ դրա ապահովման հարցում ակնկալում են ԱՄՆ-ի աջակցությունը։ «Ես կարծում եմ՝ անխոչընդոտ հասանելիություն ԱՄՆ-ն պետք է ապահովի։ Դա ԱՄՆ-ի պատասխանատվությունն է՝ օգնել Հայաստանին կազմակերպել դա», - ասել է նա՝ հավելելով, որ դրա գործնական մեխանիզմները դեռ պետք է հստակեցվեն։ Բանախոսը նաև կարևորել է, որ այս գործընթացից պետք է օգուտ քաղի Նախիջևանի բնակչությունը, որը տուժել է հակամարտության հետևանքով։
Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցք» եզրույթին՝ «Թոքչիբաշիև» կենտրոնի ղեկավար Ռուսիֆ Հուսեյնովը նշել է, որ Ադրբեջանի համար դա ավելի լայն հասկացություն է և չի վերաբերում TRIPP-ին։ «Ի տարբերություն Հայաստանի, դա չունի բացասական նրբերանգ, երբ մենք ասում ենք միջանցք եզրույթը, Հայաստանում այլ կերպ են ընկալում, Ադրբեջանում՝ այլ», - ընդգծել է նա։
Լրագրողները նաև հետաքրքրվել են, թե ինչպե՞ս են փորձագետները վերաբերվում Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին, թե Սևանա լիճ չկա, այլ կա «Գյոյչա», և արդյո՞ք այս խոսույթը չի խանգարում խաղաղության գործընթացին։ Ադրբեջանցի փորձագետները խուսափել են ուղիղ պատասխանից՝ նշելով, որ հարցը պետք է ուղղել պաշտոնական անձանց։ Սակայն, որպես փորձագիտական կարծիք, առաջարկել են ստուգել Վաշինգտոնի համաձայնագիրը, որը երկուստեք ընդունում է սահմանների անխախտելիության դրույթը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել