Զելենսկի․ «Մենք Ուկրաինան չենք հանձնի»
21 NOV 2025 15:51

Զելենսկի․ «Մենք Ուկրաինան չենք հանձնի»
21 NOV 2025 15:51
«Մենք Ուկրաինան չենք հանձնել և չենք հանձնի։ Ժողովուրդն ինձ հետ է։ Ես հավատում եմ, որ մենակ չեմ»,- այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից առաջարկված խաղաղության ծրագրին և երկրում տիրող իրավիճակին։ Զելենսկին հստակեցրել է, որ Կիևը չի ընդունելու պարտադրված պայմաններ և փնտրելու է ամերիկյան 28 կետանոց ծրագրի այլընտրանքները։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ պատրաստ է դիվանագիտական աշխատանքի՝ իր դիրքորոշումը պաշտպանելու համար։
«Մենք հանգիստ կաշխատենք Ամերիկայի և բոլոր գործընկերների հետ։ Կլինի կառուցողական որոնում մեր գլխավոր գործընկերոջ՝ Միացյալ Նահանգների հետ։ Ես փաստարկներ կբերեմ, կհամոզեմ, այլընտրանքներ կառաջարկեմ», - հավելել է նա։
Այս արտաքին մարտահրավերներին զուգահեռ, Ուկրաինայի նախագահը կոչ է արել համախմբվել երկրի ներսում՝ դադարեցնելով քաղաքական տարաձայնությունները։ Նրա խոսքով՝ ներքին միասնությունը վճռորոշ է արտաքին թշնամուն դիմակայելու համար։
«Մենք պետք է հավաքվենք, ուշքի գանք, դադարեցնենք այս ներքին գզվռտոցը։ Մենք չպետք է շփոթենք, թե ով է մեր թշնամին», - հայտարարել է Զելենսկին։
Իր խոսքն ամփոփելով՝ Ուկրաինայի ղեկավարն ընդունել է, որ երկիրը գտնվում է հսկայական ճնշման տակ, ու չկա երաշխիք, որ ճնշմանը անվերջ կկարողանան դիմակայել։ «Մենք պողպատից ենք, բայց նույնիսկ ամենաամուր մետաղը կարող է մի օր չդիմանալ», - նշել է նա։
Tags
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post comments