Տրուխանովը զրկվե՞ց քաղաքացիությունից և պաշտոնից
Sign Up
Sign Up
Օդեսայի քաղաքապետ Տրուխանովը զրկվել է քաղաքացիությունից, նաև՝ պաշտոնից
14 OCT 2025 14:47
Օդեսայի քաղաքապետ Տրուխանովը զրկվել է քաղաքացիությունից, նաև՝ պաշտոնից

Օդեսայի քաղաքապետ Տրուխանովը զրկվել է քաղաքացիությունից, նաև՝ պաշտոնից

14 OCT 2025 14:47
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովին զրկել է երկրի քաղաքացիությունից։ Դա դիտարկվում է որպես նրան պաշտոնից հեռացնելու միջոց։ Պաշտոնական պատրվակը քաղաքապետի մոտ ռուսական անձնագրի առկայությունն է։
Սակայն ինքը՝ Տրուխանովը, հերքում է մեղադրանքը՝ պնդելով, որ իրեն դեռ 2021 թվականից են մեղադրում Ռուսաստանի քաղաքացիություն ունենալու մեջ, սակայն որևէ ապացույց այդպես էլ չի հայտնաբերվել։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի իրավասու մարմինների կողմից անցկացված հետաքննությունը հաստատել է, որ ինքն այլ անձնագիր չունի։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ այս քայլի իրական նպատակն Օդեսայում քաղաքային ռազմական վարչակազմ ստեղծելն է։ Տրուխանովը համարվում է այն սակավաթիվ անկախ քաղաքական գործիչներից, որին Զելենսկու թիմին այդպես էլ չէր հաջողվել փոխարինել «իր մարդով»։
Նա նաև դեմ է եղել Օդեսայի հետ կապ ունեցող պատմական դեմքերին մերժելու քաղաքականությանը, ինչը լրացուցիչ լարվածություն էր ստեղծել կենտրոնական իշխանությունների հետ հարաբերություններում։
Tags
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up