Թուրքիան կունենա «Պողպատե գմբեթ»՝ իսրայելական «Երկաթե գմբեթից» հզոր
13 SEP 2025 12:39

Թուրքիան կունենա «Պողպատե գմբեթ»՝ իսրայելական «Երկաթե գմբեթից» հզոր
13 SEP 2025 12:39
Անկարան մշակում է «Պողպատե գմբեթ» Հակաօդային պաշտպանության համակարգ՝ այն անվանելով, որպես իսրայելական «Երկաթե գմբեթից» ավելի արդյունավետ։ Այս ամասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող կուսակցության փակ նիստում զգուշացնելով կողմնակիցներին տարածաշրջանում Իսրայելի «աճող ագրեսիայի» մասին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր երկրի հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու համար զինված ուժերին 460 մլն դոլար ընդհանուր արժողությամբ 47 միավոր տեխնիկա փոխանցելու մասին: «Կատարի վրա նենգ հարձակումը ցույց տվեց, որ «Պողպատե գմբեթը» մեր ճիշտ քայլն է»,- հայտարարել է Էրդողանը։
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up